«Ֆուտզալ Լիգայի» կողմից արդեն 7-րդ տարին անընդմեջ անցկացվում է սիրողական մրցաշար, որը այս անգամ կրում է Fastex Conference League անունը: Մրցաշարի գարնանային խաղաշրջանի մասնակից 30 կազմակերպությունների աշխատակիցներից բաղկացած թիմերը բաժանվել են 3 կոնֆերենցիաների՝ ֆինանսաբանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների և արդյունաբերական: Կոնֆերենցիաների հաղթողները այնուհետև միմյանց միջև որոշելու են Fastex Conference League-ի չեմպիոնին: